Հեռուստատեսային լիցենզիա ստանալու համար դիմել է տարիներ առաջ եթերազրկված «Ա1+»-ը, նաեւ 2 լրատվական կայք |armtimes.com|
23:47 - 18 նոյեմբերի, 2020

Հեռուստատեսային լիցենզիա ստանալու համար դիմել է տարիներ առաջ եթերազրկված «Ա1+»-ը, նաեւ 2 լրատվական կայք |armtimes.com|

armtimes.com: Շարունակվում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակումը:

Ընկերությունները կմրցակցեն՝ հեռուստատեսային հեռարձակում ապահովելու հնարավորության համար։ 

Նոյեմբերի 18-ին հրապարակվեց հանրապետական սփռման մրցույթի մասնակից եւս 6 ընկերությունների հայտեր, որոնցից երկուսը լրատվական կայքեր են՝ «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊ-ն (Առաջին լրատվական կայքեջ) եւ «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ն՝ համանուն կայքով։ Այս երկու կայքերը դիմել են հանրապետության ողջ տարածքով հեռուստատեսային հաճախականություն ստանալու համար։
Հանրապետական սփռման մրցույթի մասնակից ընկերություններից «Մելտեքս» ՍՊ-ն (Ա1+ հեռուստաընկերություն) դիմել է լիցենզիան վերականգնելու համար, որից նախկինում զրկվել է։ Տարիներ առաջ «Ա1+» հեռուստաընկերությունը փակվեց քաղաքական դրդապատճառներով։ 

Մյուս չորս մասնակիցները գործող հեռուստաընկերություններ են՝
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ
«Հուսաբեր» ՓԲԸ
«Շանթ» ՍՊԸ

Այսօր հրապարակվել են նաեւ 4 հեռուստաընկերության հայտեր, որոնք մրցում են մայրաքաղաքային սփռման լիցենզովրման համար։

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադառնալով հայտատուներից «Շանթ» ՍՊԸ-ին նկատեց․ «Յուրաքանչյուր հեռուստատեսային կազմակերպություն իրավունք ունի մասնակցել մեկ հանրապետական եւ մեկ մայրաքաղաքային սփռման մրցույթի, դրանով է պայմանավորված «Շանթ» ՍՊԸ-ն երկու ծրագիր է տվել մեկը հանրապետական ծածկույթի, մյուսը՝ մայրաքաղաքային»։ Նշենք, որ Շանթի մայրաքաղաքային սփռման համար դիմած ծրագիրը սպորտային է։

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել