ՀՔԾ-ում այսօր մեղադրանք առաջադրվեց 11 անձի․ նրանց թվում են Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Դավիթ Համբարձումյանը |armtimes.com|
23:15 - 18 նոյեմբերի, 2020

ՀՔԾ-ում այսօր մեղադրանք առաջադրվեց 11 անձի․ նրանց թվում են Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Դավիթ Համբարձումյանը |armtimes.com|

armtimes.com: Oրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում այսօր մեղադրանք առաջադրվեց 11 անձի:

ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացրեց, որ մեղադրյալների թվում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ-ականներ Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը եւ Արա Հակոբյանը:

Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում եւ քաղաքական հետապնդում են որակում։

Ավելի վաղ հայտնել ենք, որ մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամներ Արա Սահակյանին, Արսեն Բաբայանին, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին:

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել