Վարչապետի գրառման փաստի առթիվ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում. Դատախազություն |tert.am|
22:20 - 18 նոյեմբերի, 2020

Վարչապետի գրառման փաստի առթիվ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում. Դատախազություն |tert.am|

tert.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զինվորներին սպասելու և վնգստացողների հարցը լուծելու գրառման առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Գրավոր հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Հ. Բաղդասարյանը գրավոր հայտնել է.

«Հարցման կապակցությամբ հայտնում եմ, որ 2020թ. նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետի կողմից կատարված գրառման վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել