«Կառավարական ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման» լուրի վերաբերյալ Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել. Գոռ Աբրահամյան
19:59 - 18 նոյեմբերի, 2020

«Կառավարական ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման» լուրի վերաբերյալ Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել. Գոռ Աբրահամյան

«Կառավարական ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման, համազգեստ եւ զենք տրամադրելու» լուրի վերաբերյալ Երեւան քաղաքի դատախազի կողմից ոստիկանությանը տրվել է հանձնարարություն օպերատիվ ստուգողական միջոցառումներ իրականացնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Մամուլում տարածվել է հասարակական, իրավապաշտպանական գործունեությամբ զբաղվող մի խումբ անձանց կոչը՝ ուղղված իրավապահ մարմիններին «կառավարական ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման, նրանց համազգեստ եւ զենք տրամադրելու» մասին մամուլում տարածվող տեղեկությունները քննության առարկա դարձնելու վերաբերյալ:

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ավելի վաղ արդեն իսկ արձանագրվել էին նմանաբովանդակ հրապարակումներ եւ կից տեսանյութ:

Եվ նախքան այս հայտարարություն-կոչի տարածումը Երեւան քաղաքի դատախազի կողմից արդեն իսկ ոստիկանությանը տրվել է հանձնարարություն այդ հրապարակումներում նշվող հանգամանքների կապակցությամբ օպերատիվ ստուգողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել