Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել |tert.am|
17:05 - 18 նոյեմբերի, 2020

Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել |tert.am|

tert.am: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել, Հատուկ քննչական ծառայության դիմաց լրագրողի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Գառնիկ Իսագուլյանը։

«Մեղադրանք առաջադրվեց 225. հոդվածի 1-ին մասով, (զանգվածային անկարգություններ կազմակերպել)։  Բնականաբար կբողոքարկենք, ես օգտվում եմ լռելու իրավունքից, որևէ ցուցմունք չեմ տալիս, որովհետև իմ մեղքը ինձ պարզ չի»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել նաև Արթուր Ղազինյանին, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանին և «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովին, իսկ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել