Էդմոն Մարուքյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են Արցախի հարցը, հումանիտար ճգնաժամը և վերջին քաղաքական զարգացումները
16:53 - 18 նոյեմբերի, 2020

Էդմոն Մարուքյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են Արցախի հարցը, հումանիտար ճգնաժամը և վերջին քաղաքական զարգացումները

Էդմոն Մարուքյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են Արցախի հարցը, հումանիտար ճգնաժամը և վերջին քաղաքական զարգացումները․

«Այսօր հանդիպել եմ Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։
 
Հանդիպման ընթացքում քննարկել ենք Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար ճգնաժամը և վերջին քաղաքական զարգացումները։
 
Հանդիպման ժամանակ դեսպանը ներկայացրեց Միացյալ Նահանգների դիրքորոշումը և կարևորեց Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին և գործընթացներին ԱՄՆ աջակցությունը։
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ հանդիպումները շարունակվելու են»,- Ֆեյսբուք իր էջում գրառել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել