Գերիների վերադարձը կազմակերպելու հաստատում այս պահին չկա․ Կարմիր խաչ |hetq.am|
16:48 - 18 նոյեմբերի, 2020

Գերիների վերադարձը կազմակերպելու հաստատում այս պահին չկա․ Կարմիր խաչ |hetq.am|

hetq.am: Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ընթացքում գերեվարված անձանց վերադարձը կազմակերպելու հաստատում այս պահին չկա։ Այս մասին հայտնեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին այցելել են հոկտեմբերի և նոյեմբեր ամիսներին։ Սակայն թե վերջին այցը ռազմագերիներին երբ է եղել, և ներկայացուցիչներն Ադրբեջանում գտնվող քանի հայ ռազմագերու են այցելել, Զառա Ամատունին չմանրամասնեց։

«Շարունակվում են այցելություններն այն անձանց, որոնց մասին մենք ստանում ենք հաստատում, որ նրանք պահվում են՝ թե՛ զինվորականններ, թե՛ քաղաքացիական անձինք։ Այցելել ենք նաև անձանց, որոնք պահվել են միչև սեպտեմբերի 27-ը»,- նշեց նա։

Առավել մանրամասն՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել