ՀՔԾ-ն Արթուր Ղազինյանին, Արսեն Բաբայանին և Էդուարդ Շարմազանովին մեղադրանք է առաջադրել |hetq.am|
16:25 - 18 նոյեմբերի, 2020

ՀՔԾ-ն Արթուր Ղազինյանին, Արսեն Բաբայանին և Էդուարդ Շարմազանովին մեղադրանք է առաջադրել |hetq.am|

hetq.am: Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ են առաջադրվել Արթուր Ղազինյանին, Էդուարդ Շարմազանովին և Արսեն Բաբայանին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նշենք, որ խոսքն օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքի մասին է։

Նոյեմբերի 11-ին 17 կուսակցություն համատեղ հանրահավաք էր նախաձեռնել Ազատության հրապարակում։

Այդ կուսակցություններ են՝ «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»: Ավելի ուշ «Ալյանսը» դուրս եկավ այս նախաձեռնությունից:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել