Չնայած COVID-19 թվերի նվազմանը, համակարգը գործում է լարված. Թորոսյանը պարզաբանել է երբ պատվաստանյութը կհասնի Հայաստան |armenpress.am|
15:12 - 18 նոյեմբերի, 2020

Չնայած COVID-19 թվերի նվազմանը, համակարգը գործում է լարված. Թորոսյանը պարզաբանել է երբ պատվաստանյութը կհասնի Հայաստան |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում կորոնավիրուսի թվերի հետ կապված դրական դինամիկա է նկատվում, սակայն առողջապահական համակարգը շարունակում է լարված գործել: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ վերջին տվյալների համաձայն 4 հազար 109 թեստից արձանագրվել է 1589 նոր դեպք: Նախարարը նկատեց, որ ընդհանուր թեստերի մեջ տոկոսն է իջնում, բացարձակ թիվն է իջնում: 

«Ամեն դեպքում հերթի մեջ եղած մեր քաղաքացիների թիվը մեծ է: Այսօրվա տվյալներով` հոսպիտալացման հերթի մեջ ունենք 375 քաղաքացի: Նրանցից շատ ծանրը 25-ն են: Հավանաբար կկարողանանք նրանց օրվա մեջ հոսպիտալացնել: Ասեմ, որ օրեր առաջ հերթում սպասողների թիվը 800-ից ավելին է եղել, ինչպես տեսնում ենք այստեղ ևս նվազում կա: Այո, տարբեր ցուցանիշներում նվազում նկատվում է, սակայն հոսպիտալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը չի թուլանում: Ծանր դեպքերը երկար են պառկում, շաբաթներ են տևում, համակարգի վրա դեռ թեթևություն չենք զգում»,-ասաց Արսեն Թորոսյանը: 

Նախարարի խոսքով, այս դրական դինամիկան նույնպես հարաբերական է: Արդեն քանի օր է բացվել են կրտսեր դասարանները, երեխաները հաճախում են դպրոց, ինչ-որ մի փուլում կարող են գնալ միջին, ավագ դպրոցի բացմանը, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է: Կորոնավիրուսի ուղղությամբ ծավալված բոլոր բուժհաստատություններն աշխատում են իրենց առավելագույնով: Նախարարի խոսքով, այս փուլում ամենամեծ խնդիրներից մեկը թթվածինն է, որը մատակարարվում է բժշկական կենտրոններին: Հոսպիտալացված քաղաքացիների մեծ մասի համար առաջնային է թթվածինը: Առանց թթվածնի, ըստ նախարարի, դեղորայքը ոչ մի օգուտ չի կարող տալ: 

«Շուտով կստանանք թթվածնի մի քանի կայաններ: Դեկտեմբերի վերջին ևս 4 մեծ կայան կունենանք: Ասեմ, որ մայիս, հունիս ամիսներին բազմաթիվ կայաններ գնել էինք, սակայն այսպիսի մեծ թվերի կանխատեսում քանի որ չունեինք, եղածի վրա կանգ էինք առել: Այս թվերի մեծ լինելը պայմանավորված է ոչ միայն բնական աճով, այլև ռազմական դրությամբ, որի հետևանքով շատ դեպքերում կանոնները չպահպանվեցին: Պետք է փորձենք այս շարունակական մարտահրավերին դիմագրավել: Ուզում եմ հատուկ շեշտել, որ մենք չգիտենք, թե այս մարտահրավերի ավարտը երբ է լինելու»,-ասաց նա:

 Շարունակությունը՝ armenpress.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել