armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն առաջիկայում ևս վիրահատական միջամտության կենթարկվի:  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այդ վիրահատական միջամտությունից հետո նա արդեն ամբողջությամբ կվերականգնվի:

«Երեկ եմ հանդիպել Արարատ Միրզոյանին: Ընդհանուր առմամբ, նա իրեն լավ է զգում, սակայն ևս մի փոքր վիրահատական միջամտության ենթարկվի, որպեսզի ամբողջությամբ վերականգվի»,-ասաց Արսեն Թորոսյանը: