ՌԴ Դաշնային խորհուրդը համաձայնել է ԼՂ-ում ռուսական զորքի խաղաղապահ առաքելությանը |1lurer.am|
12:29 - 18 նոյեմբերի, 2020

ՌԴ Դաշնային խորհուրդը համաձայնել է ԼՂ-ում ռուսական զորքի խաղաղապահ առաքելությանը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի Դաշնային խորհուրդը համաձայնություն է տվել Ռուսաստանի զինված ուժերն օգտագործել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության համար: Համապատասխան դիմումով խորհրդին էր դիմել Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ այս դեպքում բանակ օգտագործելու համար Դաշնության խորհրդի համաձայնությունն անհրաժեշտ է, քանի որ խոսքը ոչ թե օպերատիվ ռազմական իրավիճակի, այլ մի քանի տարով նախատեսվող միջոցառման մասին է:

Սենատորը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերի խաղաղապահ մանդատը նախատեսված է հինգ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել