Մի շարք զինծառայողներ և կամավորներ մտադիր են հանրահավաք իրականացնել՝ հաջակցություն կառավարության և վարչապետի․ հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց․ Է․ Աղաջանյան
11:41 - 18 նոյեմբերի, 2020

Մի շարք զինծառայողներ և կամավորներ մտադիր են հանրահավաք իրականացնել՝ հաջակցություն կառավարության և վարչապետի․ հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց․ Է․ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Տեղյակ ենք, որ Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ և որպես կամավոր առաջնագիծ մեկնած քաղաքացիներ այսօր մտադիր են հանրահավաք իրականացնել Երևանում՝ հաջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի։ Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ցուցաբերած աջակցության համար, և վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով կարդարացնենք այն։

Միաժամանակ, հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց, քանի որ ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում արգելված է հավաքների կազմակերպումն ու դրանց մասնակցելը։ Բացի այդ՝ այս օրերին մեզ առավել քան երբևէ համախմբվել է պետք ու մեր ամբողջ ներուժն ուղղել հայրենիքի վերակառուցմանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել