Քվորումի բացակայության պատճառով  ԱԺ  արտահերթ նիստ գումարել չստացվեց․ Էդմոն Մարուքյան
19:36 - 17 նոյեմբերի, 2020

Քվորումի բացակայության պատճառով ԱԺ արտահերթ նիստ գումարել չստացվեց․ Էդմոն Մարուքյան

Քվորումի բացակայության պատճառով նոյեմբերի 17-ի ժամը 18:30-ին արտահերթ նիստ չի գումարվել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Իմ Քայլ»-ի ԱԺ խորհրդի անդամ պատգամավորները չներկայացան Աժ խորհրդի նիստին: Քվորումի բացակայության պատճառով այսօր 18:30-ին արտահերթ նիստ գումարել չստացվեց: Արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց էր «ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկումը»,- գրել է Մարուքյանը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել