Թագուհի Թովմասյանը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու պատճառները |armenpress.am|
17:41 - 17 նոյեմբերի, 2020

Թագուհի Թովմասյանը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու պատճառները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու պատճառները: Այս հարցին Թովմասյանն անդրադարձավ նոյեմբերի 17-ին գումարված հերթական նիստի ընթացքում:

«Ես նոյեմբերի 10-ի փաստաթղթին ծանոթացել եմ մամուլից, հաջորդ օրը գնացել եմ Արցախ` հասկանալու՝ ինչ է տեղի ունենում, ինչ կարող ենք անել և արդյոք այդ փաստաթուղթը հնարավոր է խմբագրել կամ որևէ բան կարող ենք արդյոք փոխել, թեկուզ` ժամկետների մասով: Հանդիպել եմ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը:

Հանդիպել եմ ՀՀ վարչապետին, Հանրապետության նախագահին, մեր հոգևոր առաջնորդին, այսօր հանդիպել եմ ՌԴ-ում Հայաստանի դեսպանին, արել եմ ամենը, որպեսզի հասկանամ, թե ինչ է հնարավոր անել: Քարվաճառի շրջանի ամբողջական հանձնումից հետո իմ ծննդավայր Վարդենիսն իր 36 գյուղերով հայտնվելու է ամենավտանգավոր գոտում: Ես չէի կարող այդ մասով լռել: Ես կայացրել եմ խմբակցությունից դուրս գալու որոշում, դիմումը ներկայացրել եմ»,- ասաց Թովմասյանը:

Պատգամավորը հավելեց, որ այդ քայլով իր բողոքն է արտահայտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Պատգամավորի մանդատից չհրաժարվեցի իմ շատ գործընկերների, ինչպես նաև արցախցի մի շարք հարգելի մարդկանց խնդրանքով: Ես քաղաքական որևէ օրակարգ չեմ սպասարկում, իմ օրակարգում բացառապես իմ հայրենիքի շահն է»,- նշեց Թագուհի Թովմասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել