ՌԴ-ն կողմ է ԼՂ-ում միջազգային կազմակերպությունների ներկայության ընդլայնմանը․ Լավրով |factor.am|
15:32 - 17 նոյեմբերի, 2020

ՌԴ-ն կողմ է ԼՂ-ում միջազգային կազմակերպությունների ներկայության ընդլայնմանը․ Լավրով |factor.am|

factor.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է ընդունեն միջազգային կազմակերպությունների ներկայության անհրաժեշտությունը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Պետեր Մաուրերի հետ հանդիպման արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կողմ ենք, որպեսզի հակամարտության կողմերն ընդունեն միջազգային կառույցների ներկայության ընդլայնման նշանակությունը՝ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի փախստականների հարցերով գրասենյակի մասով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասով, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մասով, քանի որ ավերածությունների վերականգնման հարցը բավական սուր է»,- հայտարարել է Լավրովը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի ու Ռուսաստանի համագործակցության մասին հարցերին։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղից հայ և ադրբեջանցի փախստականները պետք է ինքնակամ վերադառնան տարածաշրջան՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել