Կրեմլը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի և Թուրքիայի հարցով պարզաբանումներ ներկայացնել Ֆրանսիային և ԱՄՆ-ին. Պեսկով |tert.am|
14:48 - 17 նոյեմբերի, 2020

Կրեմլը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի և Թուրքիայի հարցով պարզաբանումներ ներկայացնել Ֆրանսիային և ԱՄՆ-ին. Պեսկով |tert.am|

tert.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ եթե ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, Թուրքիայի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ պարզաբանումների կարիք ունենան, նրանք կստանան այդ պարզաբանումները: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Կասկած չկա, որ եթե Մինսկի խմբի մեր համանախագահող գործընկերները բացատրությունների կարիք ունենան, ապա այդ բացատրությունները կներկայացվեն: Ավելին, մեր դիվանագիտական գերատեսչությունների միջոցով Ղարաբաղի հարցով կանոնավոր շփումներ են իրականացվում», - ասել է Պեսկովը:

Նրա խոսքով ՝ Կրեմլը չի ցանկանում մեկնաբանել համանախագահների երկկողմ հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ:

«Մենք ունենք մեր երկկողմ հարաբերությունները, որոնք շատ ենք գնահատում: Ինչ վերաբերում է մեր համանախագահների համատեղ կարգավիճակին, ապա, իհարկե, մեզ համար գլխավորն այն է, թե ինչպես պահպանել վերջերս հաստատված խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես ապահովել բոլոր տեղահանվածների, փախստականների  վերադարձը և այլն: Եվ ինչպես վերահսկել այս խաղաղության պահպանումը»,-ավելացրել է Պեսկովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել