armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, ինքնաբացարկ է հայտնել Սիսական կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորման գործով։ Որոշումը հրապարակվել է այսօր՝ ժամը 11։00-ին։

Տեղեկությունը հաստատեցին դատավորի աշխատակազմից։

Աշոտ Մինասյանը մեղադրվում է իշխանության յուրացում եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու, ինչպես նաեւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար։ Ազգային անվտանգության ծառայությունը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, որը մակագրվել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Երեկ հրավիրված դատական նիստին մեղադրող դատախազները ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորին, որն էլ հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Մինասյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը հայտարարել էր, որ ինքնաբացարկի գրավոր կոնկրետ հիմք իրենց չի ներկայացվել։ Դատախազության հանրային կապերից էլ մեզ խոստացան միջնորդության հիմքերի վերաբերյալ տեղեկություն տրամադրել ավելի ուշ։

Շարունակությունը՝ armtimes.com-ում