Մակունցն իշխանության և հասարակության գերխնդիրն է համարում իրավիճակի կայունացումը |armenpress.am|
11:33 - 17 նոյեմբերի, 2020

Մակունցն իշխանության և հասարակության գերխնդիրն է համարում իրավիճակի կայունացումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանում ստեղծված իրավիճակում իշխանության և հասարակության գերխնդիրն է համարում իրավիճակի կայունացումը: Այս մասին Մակունցն ասաց խորհրդարանի նիստում, արձագանքելով ընդդիմության կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ կոչերին: 

«Ես բոլորիս հանդարտության, զգոնության և սթափության կոչ եմ անում: Մեր բոլորի գերխնդիրն այսօր պետք է լինի կայունացումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարությունը, որը ստորագրվել է երեք պետությունների կողմից, հայտարարություն է պատերազմի դադարի մասին: Մենք հիմա շատ փխրուն վիճակում ենք ու բոլորով պետք է լուծումներ գտնենք: Մանդատ ունենալը, մանդատ պահելը շատ բարդ է, որովհետև մենք մեր ժողովրդի մի մասնիկն ենք ու ծանր ապրումներ ունենք ինքներս մեր գրանցած անհաջողությունից»,- ասաց Մակունցը:

Նա ստեղծված իրավիճակում չբացառեց նաև քաղաքական փոփոխությունները:

«Բայց որոնք են դրանք, ինչն ենք ուզում փոխել: Որպես իշխանություն ունենք մեր մեղքն ու պատասխանատվության բաժինը 2,5 տարվա համար: Նման կրքեր բորբոքելով այս փուլում, երբ մեր պաշտոնյաները վարում են շատ կարևոր բանակցություններ, կարևոր գործընթացներ են տեղի ունենում Արցախի հետ կապված, որևէ կերպ չենք դրսևորում մեր հայրենասիրությունն ու պետականամետության դիրքորոշումը»,- նշեց Լիլիթ Մակունցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել