factor.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ, մերժել է Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։

Այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալու համար Factor.am-ը դիմեց ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղից մեզ փոխանցեցին հետևյալը․ «Դատարանի որոշումը սկզբունքորեն հակասում է գործի նյութերով հիմնավորված փաստարկներին և Դատախազության դիրքորոշմանը, հետևաբար՝ կնախապատրաստվի վերաքննիչ բողոք։

Ինչ վերաբերում է վարույթն իրականացնող մարմնի կողմից հրապարակված ձայնագրությունը մոնտաժված լինելու մասին պաշտպանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, ապա ուզում ենք պարզաբանել հետևյալը․ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով մեղադրյալի պաշտպան Լուսինե Սահակյանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է, թե իբր իր պաշտպանյալի ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում դատախազն ընդունել է, որ բացահայտված հանցագործության մասին իրազեկող պաշտոնական հաղորդագրության մեջ ներկայացված՝ հեռախոսային խոսակցության ձայնագրությունը մոնտաժված է` ձայնագրության իսկությունը կասկածի տակ դնելով կամ կեղծված լինելու տպավորություն ստեղծելով։

Պաշտպանը դատական նիստում համեմատել է գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների զննության արձանագրությունը և այդ խոսակցության՝ ԱԱԾ հաղորդագրության մեջ առկա հատվածը և նշել, որ դատարանին ներկայացված զննության արձանագրությունը պարունակում է ավելի շատ տվյալներ, որոնք խոսակցության ձայնագրության մեջ չկան, հետևաբար կեղծ է։

Շարունակությունը՝ factor.am-ում։