Ստեղծված իրավիճակից պետք է դուրս գանք քաղաքական լուծումների միջոցով՝ կոնսենսուսով. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|
18:25 - 16 նոյեմբերի, 2020

Ստեղծված իրավիճակից պետք է դուրս գանք քաղաքական լուծումների միջոցով՝ կոնսենսուսով. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: Արցախը վերականգնելը դժվար է լինելու, քանի որ այն անվտանգության համակարգը, որը ձևավորվել էր ԼՂԻՄ-ի շրջակայքում, այսօր չունենք: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ դա չի նշանակում, որ այդ խնդիրների լուծմանը չպետք է ներդնենք մեր ազգային ներուժը: 

Անդրադառնալով ներքաղաքական լարվածությանը՝ Ա.Քոչարյանն ասաց, որ ստեղծված իրավիճակից պետք է դուրս գանք քաղաքական լուծումների միջոցով՝ կոնսենսուսով, որը միտված պետք է լինի առանց ուժի կիրառման, բանակցություններով գտնել լուծման ձևաչափը: Նրա խոսքով՝ քննարկումները ներառելու են խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին:

«Մեզ համար անվտանգության համակարգերի այս վիճակը սպառնալիք է Հայաստանի սահմանների համար, քանի որ այն, ինչ ունեինք նախկինում, դրա բացակայությունը նոր վտանգներ է առաջացրել Հայաստանի համար՝ թե՛ հյուսիսում, թե՛ հարավում»,- ընդգծեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել