Իրանի հյուսիսարևմտյան սահմանագծում փոփոխություն չի եղել ու չի լինի․ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ |factor.am|
15:14 - 16 նոյեմբերի, 2020

Իրանի հյուսիսարևմտյան սահմանագծում փոփոխություն չի եղել ու չի լինի․ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ |factor.am|

factor.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն այսօր հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության հյուսիսարևմտյան սահմանագծում փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ , Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությանը, հաղորդում է ԻՌՆԱ-ն։

Նա նշել է, որ սահմանագծում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել՝ շեշտելով, որ Իրանը երբեք չի ընդունի այլ բան, քան երկու կողմերի հայտարարածն է։ Խաթիբզադեն նաև հայտարարել է, որ միջանցքը (Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղի - խմբ․), որը վիճահարույց է դարձել այս օրերին, պարզապես տարանցիկ ուղի է, որը մանրամասն ուսումնասիրվում է Իրանի ԱԳՆ-ի կողմից։

Խաթիբզադեի խոսքով՝ Իրանը ողջունում է ցանկացած խաղաղ լուծում՝ կրկնելով, որ Իրանի սահմանին փոփոխություն չի եղել և ապագայում էլ երբեք չեն լինի։ Նա նաև ընդգծել է, որ ըստ Իրանի ԱԳՆ տեղեկությունների՝ ահաբեկչական խմբերը պետք է արդեն լքած լինեն տարածաշրջանը, ու նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի  միջև հակամարտության խաղաղ լուծումը շահեկան է ամբողջ տարածաշրջանի համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել