Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Իմ քայլ»-ի հետ տեղի է ունենում ԱԺ նիստերի դահլիճում. դրա իրավունքը չունեին. Անի Սամսոնյան
14:57 - 16 նոյեմբերի, 2020

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Իմ քայլ»-ի հետ տեղի է ունենում ԱԺ նիստերի դահլիճում. դրա իրավունքը չունեին. Անի Սամսոնյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնայնը գրել է.

«Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության հետ տեղի է ունենում Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Դրա իրավունքը չունեին, որովհետև ո´չ հերթական նստաշրջան է, ո´չ էլ արտահերթ նիստ է գումարվել:

Զրկված վստահությունից և լեգիտիմությունից իշխանությունը ինքնահարցուպատասխան է անում: Հասկանում եք չէ՞ որ այդ պատերից դուրս այլևս գոյություն չունեք և Ազգային ժողովի նիստերի դահլիճում զբաղվում եք ինքնախաբեությամբ»:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել