ԱՄՆ դեսպանը «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հետ քննարկել է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում |azatutyun.am|
13:21 - 16 նոյեմբերի, 2020

ԱՄՆ դեսպանը «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հետ քննարկել է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանում ընթացիկ ներքաղաքական իրավիճակն է քննարկել Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:

Դեսպանատան թվիթերյան էջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ վաղ առավոտյան կայացած զրույցի ժամանակ կողմերը վերահաստատել են իրենց նվիրվածությունը Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերիշխանության ամրապնդմանը:

«Քաղաքական բռնությունը և ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում», - հայտարարել է դեսպանը:

Այլ մանրամասներ չեն փոխանցվում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել