Մակրոնը խիստ քննադատել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին |armenpress.am|
12:19 - 16 նոյեմբերի, 2020

Մակրոնը խիստ քննադատել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խիստ քննադատության Է ենթարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, հայտարարելով, որ մարմինն օգտակար որոշումներ չի մշակում:

«Եթե մենք ցանկանում ենք, որպեսզի կարգավորվի համագործակցությունը, հաշվեկշռված բեւեռները պետք Է հնարավորություն ունենան ձեւ տալ այդ համագործակցությանը նոր բազմակողմանիության շուրջ, այսինքն՝ տարբեր տերությունների միջեւ երկխոսությանը, որն անհրաժեշտ Է համատեղ որոշումների համար: Դա ինքնին հանգեցնում Է այն բանի հաստատմանը, որ բազմակողմ համագործակցության շրջանակներն այսօր թուլացած են, քանի որ արգելափակվում են. ստիպված եմ ընդունել, որ Անվտանգության խորհուրդն այսօր օգտակար որոշումներ չի առաջադրում»,-Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել Է Grand Continent հրատարակությանը:

Նա նշել Է, որ անհրաժեշտ Է վերաիմաստավորել համագործակցության, միավորումների ձեւերը եւ անցկացնել կառույցների արդիականացում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել