Աթուր Վանեցյանն ազատ արձակվեց․ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց նրա ձերբակալումը
21:30 - 15 նոյեմբերի, 2020

Աթուր Վանեցյանն ազատ արձակվեց․ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց նրա ձերբակալումը

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Աթուր Վանեցյանն ազատ արձակվեց, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց նրա ձերբակալումը։

Դատարանի մուտքի մոտ Վանեցյանը նշեց, որ ոչ մի հանցանք չի գործել։ Վանեցյանի պաշտպաններն այսօր հայտնել էին, որ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ներկայացվել է Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն, սակայն դատարանը, նկատի ունենալով հանգամանքը, որ արդեն իսկ սկսել էր ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը, միջնորդությունը չի միացրել բողոքին և քննում է առանձին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել