Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցով որոշում կայացնելու |armenpress.am|
21:18 - 15 նոյեմբերի, 2020

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցով որոշում կայացնելու |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցով որոշում կայացնելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Լուսինե Սահակյանը` նշելով, որ չի կարող ասել, թե երբ այն կհրապարակվի։

Փաստաբանը տեղեկացրեց, որ ներկայացվել է նաև Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն, սակայն դատարանը, նկատի ունենալով հանգամանքը, որ արդեն իսկ սկսել էր ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը, միջնորդությունը չի միացրել բողոքին և քննում է առանձին։

Ավելի վաղ Վանեցյանի պաշտպանները հայտարարություն էին տարածել՝ հայտնելով, որ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել