ԱՀ նախագահն ու ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակաը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը
20:20 - 15 նոյեմբերի, 2020

ԱՀ նախագահն ու ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակաը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինին: Այս մասին ԱՀ նախագահը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում։

«Հանդիպմանը քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը:

Այդ համատեքստում ողջունել եմ ՌԴ նախագահի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված հավելյալ միջոցառումների մասին» հրամանագրի իրականացման շրջանակներում ՌԴ պաշտպանության նախարարի հրամանով Ստեփանակերտում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծումը:

Երկուստեք կարևորել ենք հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը»,- հայտնում է Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել