Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահների բոլոր դիտակետերն ու շտաբը. ՌԴ ՊՆ |tert.am|
20:19 - 15 նոյեմբերի, 2020

Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահների բոլոր դիտակետերն ու շտաբը. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուս խաղաղապահները իննական դիտորդական կետեր են տեղակայել Լեռնային Ղարաբաղում իրենց պատասխանատվության տակ գտնվող հարավային և հյուսիսային գոտիներում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ տեղեկագրին, ևս 7 ժամանակավոր կետեր են ստեղծվել Լաչինի միջանցքում:

«2020 թվականի նոյեմբերի 10-ից խաղաղապահների զորախմբի մուտքի կազմակերպման նպատակով 7 ժամանակավոր դիտակետեր են տեղակայվել Լաչինի միջանցքում: Երեկ 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներն ավարտին են հասցրել դիտորդական կետերի տեղակայումը «Հյուսիս» պատասխանատվության գոտում: Ներկա պահին հրադադարի ռեժիմի վերահսկողությունն իրականացնում են խաղաղապահ ստորաբաժանումներն իրենց պատասխանատվության հարավային գոտում գտնվող 9 դիտորդական կետերից և հյուսիսային գոտում տեղակայված ևս 9 դիտորդական կետերից»,- ասվում է տեղեկագրում:

Ստեփանակերտում ավարտվել է նաև ռուս խաղաղապահ ուժերի կառավարման համար հրամանատարական կետի տեղակայումը:  

Նշվում է, որ շարունակվում է ռուս խաղաղապահների զորախմբի հիմնական ուժերի տեղափոխումը, որի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը:

«Ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով շարունակվում է անձնակազմի, սպառազինման և ռազմական ու հատուկ տեխնիկայի տեղափոխումը Հայաստան: Նոյեմբերի 18-ից սկսած իրականացվել է 118 չվերթ, այդ թվում 23-ը՝ վերջին 24 ժամում»,- պարզաբանել են ՌԴ ՊՆ-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել