azatutyun.am: Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին և Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Մեղադրանքն առաջադրվեց Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

«Քննիչներն ամեն կերպ փորձում էին անել մի հնարք, որ ձերբակալման իրավաչափությանը զուգահեռ քննվի կալանավորման միջնորդությունը, դա իրենց չհաջողվեց մեր գործողությունների արդյունքում», - ասաց Աշոտ Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Շարունակությունը՝ azatutyun.am-ում։