Այսօր՝ ժամը 16։00-ին, դատարանը քննելու է Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը. փաստաբաններ
12:52 - 15 նոյեմբերի, 2020

Այսօր՝ ժամը 16։00-ին, դատարանը քննելու է Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը. փաստաբաններ

Այսօր, ժամը 16.00-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննության է առնվելու «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Այս մասին հայտնում են Վանեցյանի փաստաբանները։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ինչպես արդեն տեղյակ ենք, ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումների շրջանակներում անազատության մեջ են բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ, ինչպես նաեւ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք։

Երեկ կրկին  ձերբակալվել է նաեւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Հայրենի դատարանները նախօրեին ցույց տվեցին, որ պատրաստ չեն օրենք խախատել ու իրենց ստորագրությամբ ու կնիքով մասնակից լինել մեր երկրի խայտառակ կապիտույլացիային։

Լիահույս ենք, որ ոչ մի ուժ չի կարող ստիպել մեր դատարաններին գործել օրենքի ու խղճի հակառակ։

Արթուր Վանեցյանի պաշտպաններ

Լուսինե Սահակյան

Երվանդ Վարոսյան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել