Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ զրույցում ընդգծել է ԼՂ-ում քրիստոնեական կոթողների պահպանման կարևորությունը |armenpress.am|
22:05 - 14 նոյեմբերի, 2020

Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ զրույցում ընդգծել է ԼՂ-ում քրիստոնեական կոթողների պահպանման կարևորությունը |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ քննարկվել են նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները: Գոհունակություն է հայտնվել, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ շփման գծում տիրող իրավիճակը բավականին հանգիստ է:

Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում ՌԴ նախագահը, մասնավորապես, ուշադրություն է դարձրել, որ շրջաններում, որոնք եռակողմ հայտարարության համաձայն՝ վերադարձվում են Ադրբեջանին, կան քրիստոնեական տաճարներ և վանքեր: Այս առումով նա ընդգծել է այդ սրբավայրերի պահպանման և նորմալ եկեղեցական կենսագործունեության ապահովման կարևորությունը:  Ադրբեջանի նախագահն այդ ուղղությամբ ըմբռնում է ցուցաբերել և ասել, որ հենց այդ սկզբունքով  է գործելու ադրբեջանական կողմը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել