ՆԳ նախկին փոխնախարար Գրիգոր Գրիգորյանի տունը խուզարկել են, նա այժմ ԱԱԾ-ում է |news.am|
19:56 - 14 նոյեմբերի, 2020

ՆԳ նախկին փոխնախարար Գրիգոր Գրիգորյանի տունը խուզարկել են, նա այժմ ԱԱԾ-ում է |news.am|

news.am: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները քիչ առաջ խուզարկել են ՆԳ նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանի տունը եւ նրան հրավիրել ԱԱԾ: Այս մասին հայտնեց նրա որդին` Աշոտ Գրիգորյանը` նշելով, որ այս պահին իր հայրն ԱԱԾ-ում է:

Նա հավելեց, որ հայրը վաղուց քաղաքականությամբ չի զբաղվում, ընդդիմադիրների հրավիրած հանրահավաքին էլ չի մասնակցել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել