ԼՂ-ում կրակի դադարեցման համաձայնությունը իրականացվում է ամբողջ ծավալով. Ռուստամ Մուրադով |armenpress.am|
19:27 - 14 նոյեմբերի, 2020

ԼՂ-ում կրակի դադարեցման համաձայնությունը իրականացվում է ամբողջ ծավալով. Ռուստամ Մուրադով |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնությունը իրականացվում է ամբողջ ծավալով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը:

«Կարևորն այն է, որ դադարեցված են մարտական գործողությունները, մենք այսօր կրակոցներ չենք լսում, իրավիճակն աստիճանաբար կայունանում է»,- ասել է Մուրադովը:

Գործակալությունը նաև տեսանյութ է հրապարակել, որում Ռուստամ Մուրադովն ասում է.

«Ես ցանկանում եմ ասել, որ ես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զինծառայող եմ: Ես գեներալ եմ, սպա եմ, և ինձ համար Ռուսաստանի Դաշնության օրենքները, մասնավորապես՝ ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, պաշտպանության նախարարի և իմ ղեկավարների բոլոր հրամաններն ու հրամանագրերը կատարման անհրաժեշտ հրամաններ են: Որպես սպա՝ ինձ համար ազգություն չկա, ես կատարում եմ ինձ առաջադրված առաջադրանքները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել