Ռուսաստանը և Թուրքիան ավարտել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տեխնիկական բանակցությունները. դրանք կշարունակվեն առաջիկա օրերին |hetq.am|
19:11 - 14 նոյեմբերի, 2020

Ռուսաստանը և Թուրքիան ավարտել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տեխնիկական բանակցությունները. դրանք կշարունակվեն առաջիկա օրերին |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը և Թուրքիան նոյեմբերի 14-ին Անկարայում ավարտել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տեխնիկական բանակցությունները և պլանավորում են առաջիկա օրերին շարունակել դրանք։ Այդ մասին գրում է «TACC» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։

«Ռուսական և թուրքական ռազմական պատվիրակություններն ավարտել են տեխնիկական բանակցությունները։ Նախատեսվում է, որ դրանք կշարունակվեն առաջիկա օրերին»,- նախարարության տարածած հաղորդագրությունը մեջբերում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն իր հայտարարության մեջ չի հստակեցրել, թե երբ և որտեղ կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հաջորդ բանակցությունները։

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել