Արդարադատությունը ՀՀ-ում չի հաղթում, ինչի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Իվետա Տոնոյան
18:05 - 13 նոյեմբերի, 2020

Արդարադատությունը ՀՀ-ում չի հաղթում, ինչի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Իվետա Տոնոյան

Մենք միշտ հույս ենք ունեցել, որ դատարաններն իրենց առաքելությունը պետք է իրականացնեն, սակայն այս դեպքում մենք գործ ունենք մեկ կենտրոնից, մեկ մարդուց իջեցվող հրահանգների հետ: Երևանի Ազատության հրապարակում ընդդիմադիր կուսակցությունների կողմից վարչապետի հրաժարականը պահանջով ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Այն որ արդարադատությունը Հայաստանում չի հաղթում, դրա միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյաննն է, ով  տարբեր տեսակի ապաստարաններից նկուղներից իջեցնում է հանձնարարականներ, թե՛ դատարաններին, թե՛ ուժային այլ կառույցներին, որ նրանք ռեպրեսիաներ իրականացնեն ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների նկատմամբ»,– ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ ինքը և խմբակցության այլ ներկայացուցիչներ իրենց կատարած հայտարարությունների հետ կապված սպառնալիքներ են ստացել: Նրա խոսքով՝ շատերը իրական օգատերեր են, իսկ մեծ մասը կեղծ օգատերեր են: Սակայն Իվետա Տոնոյանը նշեց, որ իրենք նախաձեռնելու են իրավական գործընթաց և որևէ սպառնալիքով հնարավոր չէ իրենց լռեցնել։

«Մանիպուլյացիայի է ենթարկվել նախօրեին իմ հնչեցրած այն միտքը, որ ասել եմ՝ ունեմ հստակ տեղեկատվություն, որ իշխանություններն իրենց կողմից վարձած անձանց հագցնում են ազատամարտիկի հագուստներ, այսօր արդեն փաստերն են հրապարակվել, որ դրանցից մեկը Կառավարության  սպասարկող ՊՈԱԿ-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է, ով Գորիսից այն կողմ չի գնացել, բայց մեզ հետ հաշվեհարդար  տեսնելու սպանելու կոչերով հանդես է եկել ազատամարտիկի հագուստով: Սա առաջին հերթին անարգանք է ազատամարտիկի համազգեստի նկատմամբ»,– ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել