Մեծ Բրիտանիան հույս է հայտնել, որ ԼՂ-ում կրակի դադարեցումը կողմերին կմոտեցնի լիարժեք կարգավորմանը |armenpress.am|
14:29 - 13 նոյեմբերի, 2020

Մեծ Բրիտանիան հույս է հայտնել, որ ԼՂ-ում կրակի դադարեցումը կողմերին կմոտեցնի լիարժեք կարգավորմանը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Թագավարությունը ողջունել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածությունը՝ հույս հայտնելով, որ դա կողմերին կմոտեցնի լիարժեք բանակցային կարգավորմանը: Այս մասին ասված է ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում  Միացյալ Թագավարության պատվիրակության հայտարարությունում:

«Միացյալ Թագավորությունը ողջունում է այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքում: Հասկանալի է, որ քաղաքացիական զոհերի և տեղահանվածների թվերի աճի, ինչպես նաև COVID-19-ի դեպքերի աճի պայմաններում հրադադարը հրատապ անհրաժեշտ էր: Այս գործողությունները կկանխեն մարդկային հետագա կորուստները, և հուսանք, որ կողմերին կմոտեցնեն լիարժեք բանակցային կարգավորմանը»,- ասված է հայտարարությունում:

Նշվում է նաև, որ քանի մարտերը հանդարտվում են, և ձմեռը մոտենում է, իրենք երկու կողմերին էլ հորդորում են առաջնահերթ համարել հումանիտար իրավիճակը՝ հատկապես կենտրոնանալով կանանց և երեխաների կարիքների վրա: Շեշտվում է, որ և՛ ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին, և՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պետք է լիարժեք հասանելիություն տրվի և աջակցություն ցուցաբերվի`քաղաքացիական անձանց համար անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար: «Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում գործել պատասխանատու և բարեխղճորեն`հնարավոր դարձնելով հումանիտար օգնության շտապ մատակարարումը»,- ասված է հայտարարությունում

 Միացյալ Թագավարությունը վերահաստատել է իր աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին `որպես հիմնական ձևաչափի, որի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել վերջնական որևէ կարգավորում: «Դրա Մադրիդյան սկզբունքները ամուր հիմք են ստեղծում հակամարտության տևական լուծման համար, իսկ դրա կառույցները ՝ դրանց իրականացման համար: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին սերտորեն համագործակցել համանախագահների հետ`ի աջակցություն նրանց ջանքերի»,- ասված է հայտարարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել