Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած դիրքորոշման համար Ռուսաստանի հասցեին դավաճանության կշտամբանքներն անհիմն են. Պեսկով |tert.am|
13:14 - 13 նոյեմբերի, 2020

Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած դիրքորոշման համար Ռուսաստանի հասցեին դավաճանության կշտամբանքներն անհիմն են. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի հասցեին դավաճանության կշտամբանքները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանին իբրև բավարար աջակցություն չցուցաբերելու հարցով բացարձակապես անհիմն են։ Այս մասին RT հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով այն դիտարկմանը, թե ՌԴ-ն իբրև Էական աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցում, և հայերի մի մասը Ռուսաստանի նման դիրքորոշումը դավաճանություն է որակում, Պեսկովն ասել է. «Կշտամբանքները Ռուսաստանի հասցեին բացարձակապես անհիմն են»։

Նրա խոսքով՝ Մոսկվան, անշուշտ, Ռուսաստանի բարեկամն է համարում միաժամանակ ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, այնպես էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Պեսկովն ընդգծել է, որ միայն Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները գնահատելն է թույլ տվել ՌԴ-ին անկողմնակալ միջնորդի դեր կատարել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցում։

«Մեզ համար թանկ է մեր ընկերությունը, պատմական ընկերությունը Ադրբեջանի ժողովրդի և Հայաստանի ժողովրդի հետ։ Միայն նման մոտեցումն է թույլ տվել Ռուսաստանին անկողմնակալ միջնորդի դեր խաղալ», - նշել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել