Պուտինն առանցքային դեր է խաղացել ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Պեսկով |tert.am|
12:54 - 13 նոյեմբերի, 2020

Պուտինն առանցքային դեր է խաղացել ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում առանցքային  էր, կարգավորմանը նախորդել է ինտենսիվ բազմօրյա աշխատանք: Այս մասին RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Դերը առանցքային  էր: Ստորագրմանը նախորդել է շատ շատ օրերի լարված, երբեմն գրեթե շուրջօրյա աշխատանք: Դա նախագահ Պուտինի աշխատանքն էր»,-ասել է Պեսկովը:

Նրա խոսքով ՝ Ռուսաստանի ղեկավարն «անընդհատ կապի մեջ էր» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Եվս մեկ անգամ կրկնում եմ, դա մեկ օր չի տևել», - ավելացրել է Պեսկովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել