Բորելն ընդգծել է ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը |shantnews.am|
09:56 - 13 նոյեմբերի, 2020

Բորելն ընդգծել է ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը |shantnews.am|

shantnews.am: ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, որոնց ընթացքում ընդգծել է ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է TASS-ը։

Բորելը հույս է հայտնել, որ մարտական գործողությունների դադարեցումը թույլ կտա ձեռնարկել ջանքեր՝ ուղղված հակամարտության կայուն խաղաղ կարգավորմանը և կկանխի մարդկային հետագա տառապանքները։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել մարդասիրական օգնություն ցուցաբերել՝ հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության կարիքների բավարարման համար, և արտակարգ օգնության համար արդեն հատկացրել է մոտ 1 մլն եվրո։

Բորելը նաև ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ստեղծած ձևաչափին։ Նա կրկին հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է ներդրում ունենալ այդ ջանքերում և համաձայնագրերի իրագործման հարցում, որոնք կտանեն ողջ հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել