Մոսկվան չի բացառում Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն անդամակցությունը դադարեցնելու հնարավորությունը |factor.am|
17:04 - 12 նոյեմբերի, 2020

Մոսկվան չի բացառում Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն անդամակցությունը դադարեցնելու հնարավորությունը |factor.am|

factor.am: Ռուսաստանը «կարող է մտածել» Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ) անդամակցությունը դադարեցնելու մասին, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: «Պատկերացրեք՝ մենք դուրս ենք գալիս ՔԶԱԿ-ից, և նրանք մեզ կասեն. «Սա այն էր, ինչ և պահանջվում էր ապացուցել»։

Սակայն եթե այն ամբողջությամբ կորցնի իր ողջ ազդեցությունն ու դառնա պարզապես մի վայր, որտեղ անցանկալի վարչակազմերի հանդեպ որոշումներ են կնքվում, ամենայն հավանականությամբ, այդ մասին կարելի կլինի մտածել»,- ասել է Նեբեզնյան։

Դիվանագետը կարծում է, որ «որոշ հայտնի արևմտյան երկրներ» և ՔԶԱԿ քարտուղարությունը, որը գտնվում է «նրանց գրպանում», «օգտագործում են այս կազմակերպությունը, դրա հեղինակությունը, անունը, որպեսզի ամոթանքի պատին գամեն այն երկրները, որոնք իրենց դուր չեն գալիս: Այս փուլի հիմնական նպատակը Սիրիան է:

Այն նրանց համար գլխավոր կասկածյալն է: Այժմ մենք նույնպես այս համաստեղության մաս ենք կազմում»,- ավելացրել է Նեբենզյան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել