Թուրքիայում քրդամետ կուսակցությունը պահանջում է Էրդողանի հրաժարականը |ermenihaber.am|
16:53 - 12 նոյեմբերի, 2020

Թուրքիայում քրդամետ կուսակցությունը պահանջում է Էրդողանի հրաժարականը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կենտրոնական գործադիր խորհուրդը հաղորդագրությամբ անդրադարձել է նախօրեին Թուրքայի ֆինանսների ու գանձապետարանի նախարար, նախագահ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի պաշտոնանկությանը։ 

Նշվում է, որ Ալբայրաքի հապճեպ հրապարակած հրաժարականի որոշումը վառ ապացույցն է այն բանի, թե որքան խորն է ճգնաժամը Թուրքիայում։

Քրդամետ կուսակցության դիտարկմամբ՝ Թուրքիայի ճգնաժամի պատասխանատուն երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ 

«Էրդողանի և իր կառավարության կազմի միակ լավությունը Թուրքիայի համար կլինի այն, որ նրանք հրաժարական տան։ Կոչ ենք անում Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրաժարական տալ։ Թուրքիային փրկության տանող միակ ճանապարհը անհապաղ ընտրությունների կազմակերպումն է, որին պատրաստ է HDP-ն»,-նշված է հաղորդագրությունում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել