Թուրքիան Ռուսաստանի հետ կքննարկի ԼՂ շուրջ ձեռքբերված համաձայնագիրը․ ՌԻԱ Նովոստի |factor.am|
12:22 - 12 նոյեմբերի, 2020

Թուրքիան Ռուսաստանի հետ կքննարկի ԼՂ շուրջ ձեռքբերված համաձայնագիրը․ ՌԻԱ Նովոստի |factor.am|

factor.am: Ռուսաստանի պատվիրակությունը  Թուրքիա է ժամանելու ուրբաթ օրը՝ նոյեմբերի 13-ին, քննարկելու Ղարաբաղի հարցով համատեղ դիտորդական կենտրոնի վերաբերյալ համաձայնագրի մանրամասները:

Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Մենք վաղը սպասում ենք ռուսական պատվիրակությանը ՝ քննարկելու համաձայնագրի մանրամասները», – նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

Բանակցությունների ավարտից հետո Թուրքիան Ադրբեջանին կտեղեկացնի հանդիպման մանրամասների մասին: «Վաղը մենք մեր ռուս գործընկերների հետ մանրամասն կքննարկենք դրույթները, և, իհարկե, դրանից հետո կտեղեկացնենք Բաքվին», – ասել է Չավուշօղլուն Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած ճեպազրույցի ժամանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել