ԱԱԾ տնօրենը գտնվում է աշխատավայրում ու ամբողջական ծավալով իրականացնում է իր գործառույթները․ ՀՀ ԱԱԾ
00:55 - 12 նոյեմբերի, 2020

ԱԱԾ տնօրենը գտնվում է աշխատավայրում ու ամբողջական ծավալով իրականացնում է իր գործառույթները․ ՀՀ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի՝ սրտի նոպայով հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ ԱԱԾ-ն։

«Ավելին, ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Աբազյանն ընդամենը դիմել է առողջապահական հաստատություն՝ ընթացիկ բուժզննում անցնելու նպատակով և ներկա պահին գտնվում է աշխատավայրում ու ամբողջական ծավալով իրականացնում է իր գործառույթները»,- ասված է ԱԱԾ տարածած հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել