Լավրովն ու Լը Դրիանը հեռախոսազրույց են ունեցել ԼՂ-ում իրավիճակի առողջացման և հակամարտության վերջնական քաղաքական կարգավորման շուրջ |shantnews.am|
18:00 - 11 նոյեմբերի, 2020

Լավրովն ու Լը Դրիանը հեռախոսազրույց են ունեցել ԼՂ-ում իրավիճակի առողջացման և հակամարտության վերջնական քաղաքական կարգավորման շուրջ |shantnews.am|

shantnews.am: Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ:

Լավրովը գործընկերոջը տեղեկացրել է ս. թ. նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման նպատակով Ռուսաստանի ձեռնարկած միջնորդական ջանքերի մասին:

Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնք հիմք են հանդիսացել ս.թ.նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ շարադրված պայմանավորվածությունների համար:

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի շրջանակներում հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի առողջացմանը և հակամարտության վերջնական քաղաքական կարգավորմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել