Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնին տեղեկություն տրամադրել ԼՂ-ի շուրջ համաձայնագրի վերաբերյալ |factor.am|
17:15 - 11 նոյեմբերի, 2020

Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնին տեղեկություն տրամադրել ԼՂ-ի շուրջ համաձայնագրի վերաբերյալ |factor.am|

factor.am: Մոսկվան պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով Վաշինգտոնին տեղեկություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Վալդայ» քննարկումների ակումբում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է այս թեմայի շուրջ ամերիկացիների հետ երկխոսությանը, ապա, իհարկե, ամերիկացիները տեղեկություններ կստանան այն մասին, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և ինչ քայլեր են ձեռնարկվել՝ դրանք ձեռք բերելու համար»,- ասել է նա: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը  ոչ ոք չի չեղարկել:

Հետևաբար, այս ձևաչափով փոխգործակցությունը կշարունակվի: Միևնույն ժամանակ, երկխոսությունը շարունակվում է դեսպանատների միջոցով: Եթե ամերիկյան կողմից այդպիսի հետաքրքրություն լինի, մենք կտանք բոլոր անհրաժեշտ բացատրությունները», – շեշտել է Ռյաբկովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել