Ֆրանսիան վերլուծում է ԼՂ շուրջ համաձայնագրի պայմանները․ Մակրոնն առաջիկայում կհանդիպի ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հետ |factor.am|
16:00 - 11 նոյեմբերի, 2020

Ֆրանսիան վերլուծում է ԼՂ շուրջ համաձայնագրի պայմանները․ Մակրոնն առաջիկայում կհանդիպի ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հետ |factor.am|

factor.am: Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը կնքվել է մի քանի շաբաթ տևած մարտերից հետո։ Այդ ընթացքում Ֆրանսիան անշեղորեն իր վրա էր վերցրել բռնությանը լիովին վերջ տալու և հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու պարտավորությունը, ասվում է Ելիսեյան պալատի կայքում հրապարակված հայտարարությունում։

Հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիան գտնվում է համաձայնագրի պայմանների վերլուծության փուլում և ակտիվորեն խորհրդակցություններ կվարի Ռուսաստանի հետ՝ Հայաստանի շահերը պահպանող և հարգող քաղաքական կայուն լուծման հասնելու համար: Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոտ ժամանակներում կհանդիպի նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:

Ֆրանսիան վճռականորեն կոչ է անում Թուրքիային դադարեցնել սադրանքները Լեռնային Ղարաբաղի շուրջ, ցուցաբերել զսպվածություն և չձեռնարկել ոչինչ, ինչը կվտանգի կողմերի միջև Մինսկի խմբի շրջանակում երկարաժամկետ համաձայնագրի կնքմանը։ Նշվում է նաև, որ այս պահին առաջնահերթությունը պետք է տրվի մարտական ​​գործողությունների կայուն դադարեցմանն ու հրադադարի ռեժիմի պահմանմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել