ԵԱՀԿ ՄԽ-ի փոխարեն երկկողմ ձևաչափի ստեղծման մասին ՌԴ ԱԳՆ-ին դեռ ոչինչ հայտնի չէ. Պոպով |24news.am|
21:51 - 10 նոյեմբերի, 2020

ԵԱՀԿ ՄԽ-ի փոխարեն երկկողմ ձևաչափի ստեղծման մասին ՌԴ ԱԳՆ-ին դեռ ոչինչ հայտնի չէ. Պոպով |24news.am|

24news.am: ՌԴ ԱԳ նախարարությունը ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի մեկնաբանությունը ԼՂ խնդրի կարգավորման հարցով նոր աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկի վերաբերյալ:

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ գործող, ԼՂ հակամարտության կարգավորման հարցով նոր աշխատանքային խմբի ստեղծման մասին` Պոպովն առաջարկել է նախագահների զրույցի մանրամասների համար դիմել հենց իրենց` զրույցի անմիջական մասնակիցներին:

«Սակայն, ԵԱՀԿ ՄԽ-ի փոխարեն ինչ-որ երկկողմ ձևաչափերի ստեղծման մասին ՌԴ ԱԳՆ-ին դեռ ոչինչ հայտնի չէ: Մենք շարունակում ենք ելնել ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման հարցում մեծ ավանդ ներդրած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների չեզոք դերակատարումից: Այդ սկզբունքներն են ընկած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` նոյեմբերի 9-ի հայտարարության հիմքում: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ ձեռք բերված համաձայնությունները կստեղծեն անհրաժեշտ պայմաններ` ԼՂ շուրջ ճգնաժամի երկարաժամկետ և ամբողջական կարգավորման համար` արդարացիության հիմքով և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների շահերի շրջանակներում»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել