Հավելյալ կառույցներ ստեղծելը ո՛չ մեր հրետանու քանակն էր ավելացնելու, ո՛չ էլ պակասեցնելու էր թշնամու հրետանու և ԱԹՍ-ների քանակը․ Տիգրան Ավինյան
21:40 - 10 նոյեմբերի, 2020

Հավելյալ կառույցներ ստեղծելը ո՛չ մեր հրետանու քանակն էր ավելացնելու, ո՛չ էլ պակասեցնելու էր թշնամու հրետանու և ԱԹՍ-ների քանակը․ Տիգրան Ավինյան

ՌԴ-ն Մինսկի խմբի անդամ է, միջնորդ երկիր, և այստեղ ՌԴ-ի գործառույթները որևէ կերպ փոխկապակցված չեն այն իշխանությունների հետ, որ այդ օրը կան: Ռուսաստանը`որպես ՀՀ-ի դաշնակից, իր ունեցած հնարավորությունների շրջանակում արել է առավելագույնը, ինչն իրեն կարող էր թույլ տալ այս շրջանակում: Այս մասին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում այսօր ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ 

Ավինյանը հայտնեց, որ և՛ որպես մեր դաշնակից, և՛ որպես Մինսկի խմբի անդամ, ՌԴ-ն արել է այն, ինչ իրենից կախված է եղել: Ավինյանը նշեց, որ այնուամենայնիվ, այն աջակցությունը, որը տրամադրել է Թուրքիան Ադրբեջանին, և ռազմական տեխնիկայի այն քանակությունը, որ կուտակվել է Ադրբեջանում մանավանդ վերջին երկու ամիսների ընթացքում, մեր ռազմական գործիչների գնահատականների ուղեծրից դուրս է եղել: Այդ ծավալի հարձակումը կանխատեսելի չի եղել: 

Փոխվարչապետի խոսքով՝ իրենց ընդդիմախեսների առաջարկները ռազմական դրության տրամաբանությունից դուրս են եղել։

«Զինված ուժերը կատարել են իրենց խնդիրները, և այն խնդիրները, որոնք ունեցել են զինված ուժերը, քաղաքական իշխանությունը, ՏԻՄ-երը, մարզպետարանները փորձել են աջակցել և լուծել՝ լինի տեխնիկայով, համապատասխան սարքավորումների ներկրմամբ և այլն: Այսինքն` այստեղ պահանջարկը ներկայացրել են ԶՈՒ-ն և ասել են, թե ինչ խնդիրներ պետք է կատարվեն: Բոլոր մնացած մարմիններն աջակցել են ԶՈՒ-ին»,- ասաց նա։ 

Անդրադառնալով կուսակցությունների առաջարկին, որ պետք է ձրավորվեր ինչ-որ խումբ, որը ստանձնելու էր ռազմական գործի ղեկավարումը, փոխվարչապետը նշեց, որ դա դուրս է գալիս առհասարակ ԶՈՒ և Գլխավոր շտաբի պետ ունենալու տրամաբանությունից:

«Մեր երկիրն ունեցել է Գլխավոր շտաբի պետ, գերագույն գլխավոր հրամանատար, և ԶՈՒ-ն համապատասխանաբար գործել են՝ ըստ իրավիճակի իրենց խնդիրները լուծելու համար: Հավելյալ կառույցներ ստեղծելը, որոնք պետք է ղեկավարեին պրոցեսը, ո՛չ մեր հրետանու քանակն էր ավելացնելու, ո՛չ էլ պակասեցնելու էր թշնամու հրետանու և ԱԹՍ-ների քանակը»,- ասաց նա:

Փոխվարչապետի խոսքով՝ գործողությունները բավականին արագ են տեղի ունեցել, եղել են հարվածներ և՛ հյուսիսից, և՛ հարավից:

«Հյուսիսում հիմնականում շատ փոքր հաջողություններ է ունեցել թշնամին և ստիպված կանգնել է, չնայած որ ահռելի ծավալի հարվածներ է հասցրել, և միայն հաջողել է հարավային հատվածում, և հետագայում բոլոր մեր խնդիրներն ավելի են խորացել թշնամու այս հաջողությամբ պայմանավորված»,- ասաց Ավինյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել