Մենք չենք պատրաստվում պարզապես գոյատևել, մենք պատրաստվում ենք հարատևել․ Սերժ Թանկյան
09:17 - 10 նոյեմբերի, 2020

Մենք չենք պատրաստվում պարզապես գոյատևել, մենք պատրաստվում ենք հարատևել․ Սերժ Թանկյան

Սա շատ մութ օր է հայոց պատմության և  ամբողջ աշխարհում մարդու իրավունքների անարդարության պատմության համար: Այս մասին ասել է System Of A Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան տեսաուղերձում։

«Մենք բոլորս հիասթափված ենք միջազգային հանրությունից ևս մեկ անգամ մեր պատմության մեջ, քանի որ միջազգային հանրությունը չաջակցեց մեզ, երբ մենք կռվում էինք վարձկանների և անարդարության դեմ մեր բնիկ հողերում։ Բայց հանձնվելու փոխարեն հենց հիմա ժամանակն է, որ հատկապես սփյուռքում մենք շատ աշխատենք, ոտքի կանգնենք ավելի ուժեղ, որ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառվեն նրանց պատերազմական հանցագործությունների համար, և ստիպենք աշխարհի շատ երկրների ճանաչել Արցախը»,- նշեց նա։

Թանկյանի խոսքով՝ սա շատ էմոցիոնալ պահ է բոլորիս համար:

«Որպես մեկը, ով իր ողջ կյանքում պայքարել է հանուն արդարարության, ես երբեք այսքան հիասթափված չեմ եղել, որքան այսօր: Բայց ես ձեզ հետ եմ, մենք պետք է լինենք մի ազգ, պետք է լինենք միասնական, մենք չենք կարող թողնել, որ այս ձախողումը մեզ բաժանի, մենք չենք պատրաստվում պարզապես գոյատևել, մենք պատրաստվում ենք հարատևել»,- ընդգծեց Սերժ Թանկյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել