Պատերազմի այս դժվարին ժամանակներում չափազանց կարևոր է կանգնել մեր ղեկավարության կողքին․ Սերժ Թանկյան
23:22 - 09 նոյեմբերի, 2020

Պատերազմի այս դժվարին ժամանակներում չափազանց կարևոր է կանգնել մեր ղեկավարության կողքին․ Սերժ Թանկյան

«System of a Down» ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Երկուսուկես տարի առաջ Հայաստանը վերածնունդ ապրեց թավշյա, խաղաղ հեղափոխության միջոցով: Մեր ժողովուրդը ճշմարտությունը խոսեց իշխանության հետ և սկսեց դիվանագիտության, տնտեսության ու ազգային միասնության աճի մի նոր դարաշրջան, որը հայ ժողովրդին դարձրեց ավելի ուժեղ, քան երբևէ այս հազարամյակների ընթացքում:

Պատերազմի այս դժվարին ժամանակներում չափազանց կարևոր է կանգնել մեր ղեկավարության կողքին, որպեսզի կոռումպացված բռնապետական   թշնամին իմանա, թե ինչպիսին է ուժեղ ժողովրդավարությունը՝ ուժեղ սփյուռքի հետ միասին: Մենք քեզ հետ ենք, Նիկոլ Փաշինյան։ »


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել